Սամվել Նիկոյան. Պետք չէր հնարավորություն տալ Զարուհի Փոստանջյանին ելույթ ունենալ

168.am-ի հարցազրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանի հետ

– Ինչպե՞ս կգնահատեք ԵԽ ԽՎ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցը՝ ուղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

– Հաշվի առնելով Զարուհի Փոստանջյանի նախորդ նմանատիպ ելույթները` միշտ կարելի էր նման անհավասակշիռ վարքագիծ ենթադրել: Կարծում եմ, նման պատասխանատու օրը պետք չէր հնարավորություն տալ նրան ելույթ ունենալ: Մնացածը իր կուսակցության բարոյական պատասխանատվության խնդիրն է, որովհետև անիմաստ է Զարուհուց որևէ բան պահանջելը. դա իր կուսակից ընկերների խնդիրն է:

– Պարոն Նիկոյան, ասում եք, թե պետք չէր հնարավորութուն տալ Զ. Փոստանջյանին ելույթ ունենալ,  բայց հենց ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է զիջել նրան իր տեղը:

Կարդացեք նաև

– Ես չգիտեմ, դա Դուք եք ասում: Կարծում եմ, որ հաշվի առնելով, իմանալով նրա բնավորությունը, որ նա կարող է նման պատասխանատու պահին անպատասխանատու քայլեր անել, չպետք է ելույթ ունենար: Թող մեկ անգամ էլ ձեռնպահ մնար խոսելուց:

– Իսկ Ձեզ համար համոզի՞չ էր Սերժ Սարգսյանի պատասխանը, թե նա կազինոներում չի եղել:

– Իսկ ի՞նչ պատասխան տար, որ Ձեզ համար վսհատեցնող լիներ, ի՞նչ պատասխան էիք ակնակալում: Ասում են՝ մի խելառ քարը գլորում ա, հազարը չեն կարողանում հանել: Այնպես որ, միևնույնն է՝ նմանատիպ ինչ պատասխան էլ տար Ս. Սարգսյանը կասկածամտություն հասարակության մեջ մնալու էր: Եթե ձեզ մի բանում մեղադրում են, որքան էլ բացատրություն տաք՝ միևնույնն է, կասկածը մնում է: Ամեն դեպքում ինչ պատասխան էլ տար Սերժ Սարգսյանը` կասկածամտությունը մեր հասարակության մեջ, իհարկե, կարող էր մնալ: Եվ հենց դրանում է կայանում ելույթի բացասական ու անընդունելի մասը. նա կասկած է թողում մարդկանց մեջ:

– Ասացիք, որ տիկին Փոստանջյանի նախկին ելույթներից կարելի էր ենթադրել, որ նա անհավասարակշիռ ելույթ կունենա: Այդ դեպքում ինչո՞ւ շուտ չէիք կանխում, ինչո՞ւ միայն հիմա որոշեցիք հանել նրան կազմից:

– Դա ինձ մի հարցրեք:

–  Այժմ դավադրությունների տեսություն է առաջ քաշվում: Որոշ տեղեկությունների համաձայն` ամեն ինչ նախապես պլանավորված է եղել, Զ. Փոստանջյանի հարցը նախապես մշակված է եղել, գուցե ա՞յս պատճառով չեն հանել:

– Ես, ճիշտն ասած, դավադրությունների տեսությունների կողմնակիցը չեմ: Ուղղակիորեն ես այդ ամենի ինչի տակ կարող եմ տեսնել շատ պատահական զուգադիպությունների հաջոդակնություն, և ոչ ավելին:

– Ձեր կուսակիցները խիստ գնահատականներ են հնչեցնում, վիրավորանքներ են հասցնում Զ. Փոստանջյանին, «թուրք» որակումներ են տալիս: Չե՞ք կարծում, որ չափազանց խիստ, ծայրահեղական են այդ որակումները: Երբ Վիկտոր Դալլաքյանտ տարիներ առաջ նույնաբովանդակ հայտարարություն արեց, նրան ոչ թե հեռացրեցին, այլ նշանակեցին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում:

– Մի կողմից՝ ես էլ ծայրահեղ, ոչ այնքան հաճելի գնահատականներ տվեցի: Մյուս կողմից, սակայն, այս գնահատականն ավելի շատ տալիս եմ նրա ընկերներին, նրա կուսակցական ընկերներին, քան Զարուհուն: Հասկանում եմ, որ եթե հիմա ամբողջ ազգով էլ կանգնենք ու փորձենք Զարուհուն ինչ-որ բան հասկացնել, հայհոյել, վատ բաներ ասել, դրանից մինույնն է` ոչինչ չի փոխվի: Յուրաքանչյուրս էմոցիոնալ արտահայտվում ենք այս պահին, բայց ճիշտ կլինի, որ մենք մեզ պահենք ավելի հավասարակշռված, քան ինքը: Եթե նրա պահվածքը անհավասարաշիռ է, ապա մենք պետք է փորձենք հավասարակշիռ լինել:

– Իսկ ի՞նչ եք կարծում` Զ. Փոստանջյանին ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմից հեռացնելու մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը հավասակշի՞ռ էր:

– Ես չեմ ուզում գնահատական տալ դրան: Թվարկվեցին այն հոդվածները, որով ԱԺ նախագահը առաջնորդվելու է:

Տեսանյութեր

Լրահոս