Ֆրանսիան Google-ին կտուգանի` կոնֆիդենցիալության նորմերի խախտման համար
![](https://168.am/wp-content/uploads/2013/05/Google-Youtube.jpeg)
Google կորպորացիան հրաժարվել է կատարել Ֆրանսիայի օրենսդրության պահանջը` համացանցում կոնոֆիդենցիալ տվյալների վերաբերյալ, ինչը նաեւ պատասխանատվություն է ենթադրում: Ֆրանսիայի ինֆորմատիկայի եւ ազատությունների հարցերով ազգային հանձնաժողովը հայտարարել է, որ Google-ը որոշել է վիճարկել հանձնաժողովի այդ որոշումը ու չնայած ընձեռված ժամկետին` չի ցանակացել ընդառաջ գնալ ու իր սերեվերներում Ֆրանսիայի օրենսդրությանը համապատասխան փոփոխություններ կատարել:
Միաժամանակ ֆրանսիական հանձնաժողովի նախագահը հայատարարել է, որ առաջիկայում կհանձանարարեն զեկույց պատրաստել, որը թույլ կտա «օրենքով նախատեսված պատժի ընթացակարգ սկսել»: Նշվում է, որ Google-ին կարող է սպառնալ 150 հազար եվրո տուգանք: