Իտալիայի ԱԳ նախարարը ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հույս է հայտնում
Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոն երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ պաշտոնական Երևանը Եվրամիության հետ կստորագրի Ասոցացման համաձայնագիրը։ Այս մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի` տեղեկացնում է Իտալիայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջը։
Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն, մասնավորապես, հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ «Եվրամիության հետ հարաբերությունների առնչությամբ նախարար Բոնինոն, նշելով Եվրասիական մաքսային միությանը անդամակցելու պլանները, հույս է հայտնել, որ Բրյուսելի հետ երկկողմ գոհացուցիչ երկխոսությունը բոլոր հնարավոր չափումներով կհանգեցնի Ասոցացման համաձայնագրի ստորագրման»։