Արամ Սարգսյան. «Պատճառը ճնշումները չեն, իրե՛նք են սխալվել»

«Առավոտ» թերթին տված հարցազրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը` խոսելով Մաքսաին միության և ԵՄ Ասոցացման համաձայնագրի տարբերության մասին, ասել է. «Մաքսաիյն միությունը փորձում է ձևավորվել ԵՄ-ի տնտեսական գոտու նման, իսկ մենք գիտենք, որ ցանկացած կրկնօրինակ բնօրինակից մի քանի 0-ով էժան է։ Համեմատենք` այդ երկրների նախագահներից ո՞ր մեկն է ընտրված։ Տարիներ շարունակ իշխանական ռեսուրսները շահագործում են` սեփական իշխանությունը պահելու, մերձավորներին փոխանցելու համար, յուրայիններին թույլատրված է ամեն ինչ, օտարները ոչ մի հարցում ճիշտ չեն, ոչ մի իրավունք չունեն։

Պատապահակա՞ն է այդ երկրներում կոռուպցիայի ամենաբարձր մակարդակը։ Եվ մենք գնում ենք դեպի այդ հետամնաց տնտեսությամբ ու հակաժողովրդավարական կարգերով տարածք ու դեռ ուրա՞խ ենք, համարում ենք, որ դա՞ է ամենաբարձրը, ինչին այսօր ընդունակ ենք։ Ա՞յդ է այս երկրի ապագան։ Ես այդտեղ ապագա չեմ տեսնում»:

Պարոն Սարգսյանը հիշեցրել է, որ Ռուսաստանի տնտեսությունը հանքահումքային ռեսուրսների շահագործման վրա է հենված և չունի արդյունաբերական պոտենցիալ. «Եթե համեմատենք Հայաստանի հետ, շատ քիչ է տարբերությունը։ Ի՞նչ ենք մենք արտահանում Ռուսաստան. այդ 18%-ը հիմնականում գյուղմթերք է, գինի, կոնյակ և այլն։ Այն 35%-ը, որ մենք այսօր արտահանում ենք Եվրոպա, արդյունաբերական պոտենցիալ է, մետալուրգիա։ Հիմնական աշխատատեղեր ապահովող ոլորտը Հայաստանում արդյունաբերությունն է։ ՌԴ-ի զարգացած արդյունաբերություն չունի, Եվրոպան նորագույն տեխնոլոգիաներով գործող արդունաբերական համակարգեր ունի։ Ո՞րն է նախընտրելին։ Հիմնական աշխարհաքաղաքական խնդիրը` ովքե՞ր են Մաքսային միության մեջ. Ղազախստանը` Նազարբաևի գլխավորությամբ, Բելառուսը` Լուկաշենկոյի գլխավորությամբ, և Պուտինի ՌԴ-ն։ Իրենք էլ ասում են, որ այդ միությունը իմստ չունի, երկար կյանք չի ունենա, եթե չմիանա Ուկրաինան։ Ուկրաինան չի միանալու, ուկրաինացիները շատ ավելի պատրատ են ռուսական ճնշումներին և գիտեն, թե դա ինչ է նշանակում։ Չի միանալու, հետևաբար այդ կառույցը չի կայանալու։ Ղազախստանը դեռ չի ստորագրել համաձայնագիրն ամբողջությամբ և բազմաթիվ խնդիրներ ունի։ Իսկ թե Բելառուսն ու Ռուաստանը ինչ տարաձայնությունների մեջ են մշտապես, արդեն քաղաքական հարթությունից դուրս է եկել ու անեկդոտների շարան դարձել։ Մեզ ա՞յդ հեռանկարն է գրավում»։

Ամբողջությամբ կարդացեք այսօրվա «Առավոտ» օրաթերթում

Տեսանյութեր

Լրահոս