Բաժիններ՝

Ամերիկյան զորքերը պատրաստ են հարված հասցնել Սիրիային. Պենտագոն

Տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքերը պատրաստ են գործողություններ սկսել սիրիական ռեժիմի դեմ, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը` ԱՄՆ Սենատի միջազգային հարցերով կոմիտեում երեքշաբթի ուշ երեկոյան սկսված լսումների ժամանակ, հաղորդում է  РИА Новости-ն:

«Մենք ուժերը տարակենտրոնացրել ենք տրածաշրջանում` նման գործողություններ իրականացնելու հնարավորության համար: Մենք նախագահին տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք գործել` հենց որ նա հրամայի»,-հայտարարել է Հեյգելը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին էլ իր հերթին հայտարարել է, թե ավելի քան 40  երկիր պաշտպանում է ԱՄՆ դիրքորոշումը` Սիրիայում քիմիական զենքի կիրառմանը անհրաժեշտ պատասխան տալու հարցում:

Ըստ նրա` խոսքը համատեղ գործողություններին տարբեր տեսակի մասնակցության մասին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս