Ավտովթար Արենի գյուղի մոտ. վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 31-ին, ժամը 16.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի  ավտոճանապարհի 107-րդ կմ-ում բախվել են` 1977թ. ծնված Ա. Պ.-ի վարած «Լենդ Կրաուզեր» մակնիշի 33DT333 պետհամարանիշի և 1977թ. ծնված Ա. Վ.-ի վարած «ՎԱԶ 21011» մակնիշի 18TT896 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ա.Վ.-ն, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Եղեգնաձոր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Տեսանյութեր

Լրահոս