Վարդան Ղուկասյանը բավական ջերմ հարաբերություններ ունի իր դստեր նշանածի սպանության գործով դատավորի հետ. մամուլ
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/Ashot-Aghababyan-Vardan-Ghukasyan-e1343380187644.jpg)
««Ժողովուրդի» տեղեկություններով՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բավական ջերմ հարաբերություններ ունի իր դստեր նշանածի սպանության գործով դատավոր Մարտին Սարոյանի հետ: Ավելին, ինչպես պնդում են ականատեսները, Մ. Սարոյանն անձամբ ներկա է եղել Վ. Ղուկասյանի վաղամեռիկ եղբոր` Ա. Ղուկասյանի քառասունքին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Այսքանից հետո, թերևս, պարզ է, թե ինչու էր դատավորը հանդուրժում, որ Վ. Ղուկասյանը դատական նիստի ողջ ընթացքում հրաժարվում էր պատասխանել պաշտպանական կողմի փաստաբան Լուսինե Սահակյանի հարցերին, ավելին, նրան անվանեց «դև»: «Ժողովուրդը» երեկ զրուցեց անձամբ դատավոր Սարոյանի հետ, սակայն վերջինս հերքեց լուրը»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում: