Բաժիններ՝

Տնտեսվարողների 46%-ը հաշվետվությունները ներկայացրել է էլեկտրոնային եղանակով

Այս տարվա երկրորդ եռամսյակում ՊԵԿ հաշվետվություններ ներկայացրած 94,582 տնտեսվարողներից 43,488-ը կամ 46%-ն իրենց հաշվետվությունները ներկայացրել են էլեկտրոնային եղանակով:

Ընդամենը հարկային մուտքերը կազմել են 149 մլրդ 332.9 մլն դրամ, որից 142 մլրդ 808.8 մլն դրամը կամ 95.6%-ը եղել է էլեկտրոնային եղանակով հաշվետվություններ ներկայացնողների կողմից:

Ի դեպ, պետական վճարումների էլեկտրոնային համակարգը (e-payments.am) համալրվել է և այժմ հնարավորություն է տալիս նաև ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունները վճարել էլեկտրոնային եղանակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս