Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության պատվիրակությունը մեկնել է Լիբանան

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) պատվիրակությունը կառույցի փոխտնօրեններից մեկի գլխավորությամբ մեկնել է Լիբանան՝ կապված այդ երկրում օրեր առաջ առևանգված «Թուրքական ավիաուղիներ» (THY) ընկերության երկու օդաչուներին ազատելու հետ:

MIT-ի պատվիրակությունը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում արդեն իսկ հանդիպել է այդ երկրի ներքին գործերի նախարար Մերվան Շերբիլի հետ: Հանդիպման ժամանակ թուրքական կողմն իրազեկվել է թուրք օդաչուներին ազատելու շրջանակներոմ ձեռնարկվող քայլերի մասին:

Օգոստոսի 9-ին Բեյրութում հյուրանոց վերադառնալիս անհայտ անձանց կողմից առևանգվել են THY-ի ինքնաթիռով «Ստամբուլ-Բեյրութ» չվերթը կատարած օդաչուներ Մուրաթ Աքփընարն ու նրա օգնական Մուրաթ Աղջան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031