Բաժիններ՝

Կրեմլը հաստատել է, որ Սիրիայի վերաբերյալ որևէ գործարք չի կնքել Սաուդյան Արաբիայի հետ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ արտաքին քաղաքականության գծով խորհրդական Յուրի Ուշակովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև չի կնքվել որևէ գործարք՝ կապված Սիրիայի հետ:

Նա հավելել է, որ կողմերն անգամ չեն էլ քննարկել ենթադրյալ համաձայնագրի դետալները, չեն բարձրացվել երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության առնչվող կոնկրետ հարցեր:

Ուշակովը պարզաբանել է, որ ոչ վաղ անցյալում Վլադիմիր Պուտինի ու սաուդյան արքայազն Բանդար բին Սուլթանի միջև տեղի ունեցած հանդիպումը եղել է «շատ հետաքրքիր» և կրել է «փիլիսոփայական բնույթ»:

Ընդ որում, կողմերը համաձայնվել են, որ Սիրիայում տիրող իրավիճակը գնալով առաջացնում է ավելի մեծ մտահոգություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031