Ադրբեջանի ԿԸՀ-ն այսօր կորոշի առաջիկա նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը
Virtualaz.org-ի փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունենալու Ադրբեջանի ԿԸՀ-ի նիստը, որում հստակեցվելու է առաջիկա նախագահական ընտրությունների անցկացման ժամկետը: Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի մամլո ծառայության ղեկավար Ազեր Սարիևը:
Վերջինիս խոսքերով՝ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, ընտրությունների ժամկետը փոփոխվում է, եթե այն համընկնում է տոների հետ:
Նա հավելել է, որ ընտրությունների ժամկետը հաստատապես փոխվելու է, քանի որ նախապես հայտարարված հոկտեմբերի 16-ը համընկնում է Ղուրբան բայրամի (Զոհաբերության տոն) հետ:
Նշվում է, որ նման համընկնում գրանցվել է նաև 1998 թվականին, երբ նախագահական ընտրությունները տեղափոխվեցին հոկտեմբերի 11-ին: