Հրաչյա Հարությունյանը հրաժարվել է իր փաստաբանների ծառայությունից
Km.ru-ի հաղորդմամբ՝ երեկ Հրաչյա Հարությունյանը քննիչներին պաշտոնական նամակ է գրել այն մասին, որ իր շահերը ներկայացնեն այլ փաստաբաններ: Ըստ աղբյուրի՝ նրանց թվում են Ռուբեն Մարգարյանն ու Վլադիմիր Անիսկինը: Ինչպես տեղեկացրել է Հրաչյա Հարությունյանի փաստաբան Ալեքսանդր Մալցևը, այս որոշումն, ըստ ամենայնի, կայացվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հանդիպումից հետո:
«Այն ամենը, ինչ կարողացել եմ, արել եմ՝ շրջել եմ հասարակության կարծիքը, որ սա ոչ թե սպանություն էր, այլ հանցագործություն, որը կատարվել է անզգուշությամբ, և սա կոմպլեքս մեղք է: Նոր փաստաբաններին հաջողություններ եմ մաղթում, իսկ Հրաչյային՝ հանգստություն և համբերություն, որովհետև սա ընդամենը սկիզբն է»,- ըստ աղբյուրի՝ ասել է Մալցևը: