Փոխարժեքը կայունանում է
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 24-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.6 410.49 դրամ: Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը աննշան չափով՝ 0.03%ով (11 լումա) թանկացել է: Բորսայում այսօր վաճառվել է 3 միլիոն 800 հազար դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը միջինում կազմում 409 դրամ, վաճառքինը` 412 դրամ: