Բաժիններ՝

Աշխարհի փոխչեմպիոնը կորցրել է գիտակցությունը խաղից հետո՝ հարցազրույցի ժամանակ

Արգենտինական «Բոկա Խունիորսի» ավագ Լեանդրո Պարեդեսը կորցրել է գիտակցությունը Հարավամերիկյան գավաթի 2026 թվականի խաղարկության եզրափակիչից հետո տված հարցազրույցի ժամանակ։

Հանդիպումը կայացել է Կոլումբիայի Բառանկիլյա քաղաքի «Մետրոպոլիտանո Ռոբերտո Մելենդես» մարզադաշտում, որտեղ արգենտինական թիմը 2-0 հաշվով հաղթել է բրազիլական «Ատլետիկո Մինեյրոյին» և նվաճել տիտղոսը։

32-ամյա կիսապաշտպանը զրուցում էր լրագրողի հետ, երբ հանկարծակի կորցրել է գիտակցությունը և ընկել խոտածածկին։ Բուժանձնակազմն օպերատիվ կերպով առաջին օգնություն է ցուցաբերել նրան։ Կարճ ժամանակ անց ֆուտբոլիստն ուշքի է եկել, կարողացել է ինքնուրույն ոտքի կանգնել և գնացել դեպի հանդերձարան, որից հետո նրան տեղափոխել են կլինիկա՝ բուժզննում անցնելու համար։

Նշվում է, որ խաղի ժամանակ օդի ջերմաստիճանը հասել է 35 աստիճանի։ Շոգի և բարձր խոնավության պատճառով Պարեդեսն իրեն վատ էր զգացել դեռ առաջին խաղակեսում, ինչի հետևանքով փոխարինում էր խնդրել և 58-րդ րոպեին լքել խաղադաշտը։ «Բոկա Խունիորսի» գլխավոր մարզիչ Ռոդոլֆո Առուաբարենան հայտնել է, որ հանդիպման ընթացքում կիսապաշտպանն ունեցել է գլխապտույտ և ուժեղ հոգնածություն։ Նախնական տվյալներով՝ եզրափակիչից հետո ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառ են դարձել ֆիզիկական հյուծվածությունն ու ջրազրկումը։

Բարեբախտաբար, Պարեդեսի վիճակը կայունացել է, և նրա առողջությանը վտանգ չի սպառնում։ Ավելի ուշ ֆուտբոլիստը գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ հանգստացնելով երկրպագուներին։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30