Թուրքիան և ՌԴ-ն մտադիր են առևտրի ծավալը հասցնել 100 մլրդ դոլարի

Ռուս-ուկրաինական պատերազմի և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Թուրքիան և Ռուսաստանը փորձում են ընդլայնել տնտեսական համագործակցությունը և ավելացնել երկկողմ առևտրի ծավալները։ Այս հարցերը կքննարկվեն նոյեմբերի 27-ին Ստամբուլում կայանալիք Թուրքիայի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նիստը կանցկացվի Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթի և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի համանախագահությամբ։ Նույն օրը նախատեսվում է նաև երկու երկրների գործարար համաժողով, որի ընթացքում կքննարկվեն առևտրի ծավալների ավելացման, փոխադարձ ներդրումների և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը։

Չնայած տնտեսական կապերի ծավալներին՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին նվազման միտում է ունեցել։ 2025 թ. Թուրքիայի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 49.2 մլրդ դոլար՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 6.5%-ով։ Թուրքիայից Ռուսաստան արտահանումը կազմել է 6.7 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 42.4 մլրդ դոլար։

2026 թ. առաջին 9 ամիսներին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 32.6 մլրդ դոլար։ Երկու երկրները նպատակ ունեն այն հասցնել 100 մլրդ դոլարի։

Երկկողմ տնտեսական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում էներգետիկ ոլորտը։ Ռուսաստանը Թուրքիայի հիմնական էներգամատակարարներից է։ Համագործակցության խոշոր ծրագրերից են «Աքքույու» ատոմակայանի կառուցումը և ռուսական գազը Թուրքիա ու Եվրոպա տեղափոխող «Թուրքական հոսք» գազատարը։ Թուրքիան նախատեսում է 2027 թ. սկսել «Աքքույու» ատոմակայանում արտադրված էլեկտրաէներգիայի օգտագործումը։

Զբոսաշրջությունը ևս երկու երկրների տնտեսական կապերի կարևոր ուղղություններից է։ 2025 թ. Թուրքիա այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը հասել է շուրջ 6.9 մլն-ի՝ 2024 թ. 6.7 մլն-ի դիմաց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30