Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱԽԿ գագաթնաժողովի շրջանակում իր հասցեին հնչեցրած գովեստի խոսքերը։

«Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ գոնե չնախատի», – «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած շփումների ընթացքում Դոնալդ Թրամփը մոտեցել է Դմիտրի Պեսկովին, թփթփացրել նրա ուսին և նշել, որ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը «գերազանց է կատարում իր աշխատանքը»։

Ավելի ուշ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Թրամփի խոսքերը՝ Պեսկովն ասել է, որ հպարտ է Սպիտակ տան ղեկավարի կողմից իր աշխատանքին տրված բարձր գնահատականով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30