Պուտինը համաձայնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին՝ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի օրինակով. The Washington Post
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնավոր բանակցությունների ընթացքում համաձայնել է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել՝ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի օրինակով։ Այս մասին, բանակցություններին մոտ կանգնած աղբյուրին հղում անելով, հայտնել է The Washington Post-ի մեկնաբան Դեյվիդ Իգնատիուսը։
Մոսկվայի պայմանն այն է, որ ՆԱՏՕ-ի զորքերը չտեղակայվեն Ուկրաինայի տարածքում։ Դրա դիմաց Ռուսաստանը կստանա պատժամիջոցների մեղմացում։ Սակայն սահմանափակումները կվերականգնվեն, եթե Ռուսաստանը սկսի զորքեր կուտակել՝ նոր ներխուժման նախապատրաստվելու համար։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն առաջարկել է, որ հրադադարի հաստատումից հետո Ռուսաստանը զորքերը հետ քաշի սահմանից։ Ռուսաստանի կողմից նոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ի ուժերը պետք է անհապաղ ժամանեն Ուկրաինա։

