Թուրքիայում երիտասարդ կանանց գործազրկությունը կրկնակի բարձր է

Թուրքիայում 15-24 տարեկան երիտասարդ կանանց շրջանում գործազրկության մակարդակը հասել է 23.3%-ի, մինչդեռ նույն տարիքային խմբի տղամարդկանց շրջանում այն կազմում է 10.4%։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տվյալները կրկին ուշադրություն են հրավիրել աշխատաշուկայում երիտասարդ կանանց առջև ծառացած խնդիրներին և աշխատանքի հավասար հնարավորությունների ապահովման անհրաժեշտությանը։

Թուրք մասնագետները կարևորում են մասնագիտական զարգացման ծրագրերի, պրակտիկայի հնարավորությունների և ձեռներեցության աջակցության ընդլայնումը։

Նրանց գնահատմամբ՝ բուհերի, գործարար ոլորտի և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը կարող է նպաստել երիտասարդ կանանց՝ աշխատաշուկա մուտք գործելուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30