Մինչև տարեվերջ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները կրկին կգան Հայաստան
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա մինչև այս տարվա վերջ։ Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոնի խորհրդի փոխնախագահ Ֆարհադ Մամեդովը։
Նրա խոսքով՝ հանդիպումը կկայանա Հայաստանում։

