Փաշինյանի ստացած 25 հազար եվրոյին համարժեք մրցանակը կհանձնվի պետությանը

Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ։ Մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին, սակայն գումարային մրցանակի փաստացի ստացման օրը հանդիսանում է հոկտեմբերի 2-ը։

Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել ստացած 25 հազար եվրոյին համարժեք գումարը։ Ըստ ԿԿՀ-ի՝ այն կազմել է 10․122․000 դրամ։

«Հեսսեյան խաղաղության մրցանակը» հիմնադրվել է 1993 թվականի հոկտեմբերի 16-ին Գերմանիայի Հեսսենի երկրամասի նախկին վարչապետ Ալբերտ Օսվալդի և նրա հիմնադրամի կողմից։ Մրցանակը շնորհվում է ազգերի միջև փոխըմբռնման և խաղաղության խթանման գործում ակնառու ծառայություններ մատուցած անձանց։

«Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանն ի պատասխան կառավարությունից հայտնել են, որ մրցանակն ըստ ընթացակարգի, հանձնվելու է պետությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031