Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է
Իսլանդիա և Հունաստան կատարած այցերից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարճատև կանգառ է կատարել Պորտուգալիայում, որտեղ հանդիպել է վարչապետ Լուիշ Մոնտենեգրոյի և արտաքին գործերի նախարար Պաուլու Ռանժելի հետ։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Ռուբիոն Պորտուգալիան բնութագրել է որպես իդեալական դարպաս՝ ամերիկյան ՏՏ ընկերությունների համար եվրոպական շուկա մուտք գործելու տեսանկյունից՝ շնորհիվ լավ զարգացած ցանցի։ Պորտուգալիայում ամերիկյան ներդրումների ծավալը գերազանցել է 20 միլիարդ դոլարը։ Բացի այդ, երկիր այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների շարքում ամերիկացիները զբաղեցրել են երրորդ տեղը։

