Բաժիններ՝

Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի չորրորդ տուրի Չեռնոգորիայի դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել մեկնարկային կազմում:

Ըստ Telegram-յան «ИнсайдЯН» ալիքի տարածած տեղեկության՝ հայ ֆուտբոլիստը խաղից առաջ մկանային վնասվածք է ստացել։ Այդ պատճառով նա դուրս է մնացել հիմնական կազմից, սակայն, այնուամենայնիվ, ընդգրկված է պահեստայինների թվում և հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի ազգային հավաքականին որպես ավագ առաջին անգամ խաղադաշտ դուրս կբերի Նաիր Տիկնիզյանը։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի չորրորդ տուրի Չեռնոգորիա – Հայաստան արտագնա մրցավեճը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Պոդգորիցայի «Քաղաքային» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031