Բաժիններ՝

Մենք պետք է բարեփոխենք Անվտանգության խորհուրդը․ Գուտերեշի ելույթը ՄԱԿ-ում՝ կետերով

Միայն ռազմական հզորությունը չի կարող ապահովել խաղաղություն։ Միայն տնտեսական հզորությունը չի կարող կայունություն բերել աշխարհին․ այսօր ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

Նրա ելույթը՝ կետերով․

Այս բազմաբևեռ աշխարհը կարող է պայմաններ ստեղծել գլոբալ խնդիրների՝ առավել հավասարակշռված և ներկայացուցչական լուծման համար։

Մարտական գործողությունները պետք է դադարեցվեն։ Մարդասիրական օգնությունը պետք է տեղ հասնի, իսկ նավագնացությունը պետք է լիովին վերականգնվի՝ միջազգային իրավունքի համաձայն։

Մենք պետք է բարեփոխենք Անվտանգության խորհուրդը, որպեսզի այն արտացոլի ժամանակակից աշխարհի իրողությունները։ Անվտանգության խորհուրդը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բայց աշխարհը հիմնարար կերպով փոխվել է այդ ժամանակվանից ի վեր։

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր արևմտյան 5 խոշորագույն նավթային ընկերություններ շուրջ կես տրիլիոն դոլարի շահույթ են ստացել։ Համեմատեք սա զարգացող երկրների համար կլիմայի փոփոխությանը հարմարվելուն ուղղված միջազգային պետական ​​ֆինանսավորման հետ, որը հաշվետու վերջին տարում կազմել է ընդամենը 34 միլիարդ դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930