Բաժիններ՝

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Իրաքի վարչապետ Ալի ալ-Զայդիի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Իրաք գործընկերության ապագան։ Այս մասին հաղորդում է Պետքարտուղարությունը։

Ըստ հաղորդագրության՝ պաշտոնյաները համաձայնության են եկել այն հարցում, թե «որքան կարևոր է, որ Իրաքը կազմալուծի զինված ահաբեկչական խմբավորումները, կանխի իր տարածքից իրականացվող հարձակումները և լիարժեք իրականացնի իր ինքնիշխանությունը»։

Իրաքի վարչապետը The New York Times-ին տված հարցազրույցում հավաստիացրել է, որ իրաքյան զինված խմբավորումները լիովին զինաթափված և լուծարված կլինեն մինչև 2027 թվականը։

Ըստ ալ-Զայդիի՝ սեպտեմբերի 30-ին կհայտարարվի նոր փուլային զինաթափման ծրագիր, որի առաջին փուլը կլինի 90-օրյա հրադադար: Դրանից հետո զինված խմբավորումները պետք է սկսեն զինաթափվել, գործընթաց, որը, երկրի իշխանությունների գնահատմամբ, կավարտվի մինչև 2027 թ. հունիսի 30-ը:

Իրաքի վարչապետը նաև նշել է, որ զինաթափումն անհրաժեշտ է «ուժեղ տնտեսություն» կառուցելու համար

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930