Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ
Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավոական ուղերձ է հղել Հայաստանին Անկախության օրվա առթիվ։
«Անկեղծ շնորհավորանքներ Հայաստանի մեր բոլոր բարեկամներին՝ Անկախության օրվա առթիվ։ Լիտվան բարձր է գնահատում մեր երկրների բարեկամությունը, ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունն ու Հայաստանի դիմակայունությունը»,-ասվում է Լիտվայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Լիտվան Հայաստանին մաղթել է շարունակական հաջողություններ եվրոպական ճանապարհին, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն։

