Բաժիններ՝

Կային այլ տարբերակներ, բայց ընտրեցինք Օլիմպիակոսը․ Թիկնիզյանի գործակալ

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը «Матч ТВ»-ի հետ զրույցում մեկնաբանել է խաղացողի տեղափոխությունը հունական «Օլիմպիակոս»։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Հիշեցնենք, որ օգոստոսին «Օլիմպիակոսը» պաշտոնապես հայտարարեց սերբական «Ցրվենա Զվեզդայից» Թիկնիզյանի տրանսֆերի մասին։

«Որոշիչ դեր խաղաց այն, որ լավ առաջարկ ստացանք։ «Օլիմպիակոսը» լուրջ և մեծ խնդիրներ դնող հավակնոտ ակումբ է։ Նրանք շատ լուրջ հետաքրքրվածություն ցուցաբերեցին Նաիրի նկատմամբ։ Թիմում նրան հիանալի են ընդունել, և նա արդեն հասցրել է նշել իր նորամուտը»,- նշել է գործակալը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք այս ամառ կային տարբերակներ ռուսական ակումբներից, Կլյուևը նշել է.

«Տարբերակներ կային, բայց հենց հայտնվեց «Օլիմպիակոսի» առաջարկը, միանգամից ընտրություն կատարվեց հօգուտ այս մեծ ակումբի»։

Անդրադառնալով Ռուսաստանի Պրեմիեր լիգա հնարավոր վերադարձին՝ գործակալը հավելել է.

«Երբևէ, իհարկե, դիտարկում է նման հնարավորություն»։

Նաիր Թիկնիզյանը մոսկովյան «Լոկոմոտիվից» «Ցրվենա Զվեզդա» էր տեղափոխվել 2025 թվականի հունիսին։ Սերբական թիմի կազմում նախորդ մրցաշրջանում նա դարձել է երկրի չեմպիոն և գավաթակիր՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 54 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930