884 միլիոն դրամ, կամ՝ 2 միլիոն 425,440 դոլար․ ԿԳՄՍՆ-ը հերթական աստղաբաշխական դրամաշնորհն է հատկացրել հեծանվավազքի համար

Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանի Հանրապետությունում միջազգային բազմօրյա հեծանվավազք կկազմակերպվի, և այս նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր հերթական խոշոր դրամաշնորհն է հատկացրել հոգեզավակ կառույցներից մեկին՝ «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ին։ Կողմերի միջև օրերս կնքված պայմանագրից տեղեկանում ենք՝ պայմանագրի գինը 884 միլիոն դրամ է՝ 2 միլիոն 425,440  դոլար։

Պայմանագրից տեղեկանում ենք՝ գումարի շրջանակում այս կենտրոնը պետք է ապահովի՝

  • հեծանվավազքի կազմակերպման և անցկացման նպատակով համապատասխան պետական մարմինների և կազմակերպությունների միջև համակարգված համագործակցություն,
  • մասնակիցների անվտանգության, ճանապարհային երթևեկության և բժշկական սպասարկման պատշաճ կազմակերպում,
  • օտարերկրյա պատվիրակությունների և մասնակիցների ընդունելություն, տեղաբաշխում և ուղեկցում,
  • տեղեկատվական աջակցության գործընթացների միասնական և համակարգված իրականացում։

Բայց այս գումարը հեծանվային մարաթոնի համար նախատեսված գումարի միայն մի հատվածն է։

Օրերս կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մրցաշարի անցկացման մանրամասները՝ նշելով, որ դրա համար կպահանջվի 1 մլրդ 599 մլն 527.2 հազար դրամ, որից  884 մլն դրամը նախատեսվում է հատկացնել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, 413 մլն 860 հազար դրամը՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի կողմից, իսկ 301 մլն 667.2 հազար դրամն ակնկալվում է այլ հովանավորներից։

Կարդացեք նաև

«Սա մի ճանապարհ է, որի ժամանակ Հայաստանը շուրջ 500 կմ ճանապարհի երկարությամբ ներկայանալու հնարավորություն ունի։ Բոլոր այն համայնքները, որոնցով անցնելու են հեծանվորդները, կարող են ներկայացնել իրենց զբոսաշրջային գրավչությունը»,- նշել էր Անդրեասյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31