Զելենսկին հայտնել է Ուկրաինային «Patriot»-ի համար հրթիռների փոքր խմբաքանակի մատակարարման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է երկիր «Patriot»-ի համար հրթիռների փոքր խմբաքանակի մատակարարման մասին։

«Մենք ստացել ենք, չեմ ասի՝ որ պետությունից, մի քանի Crotale ՀՕՊ համակարգերի և դրանց հրթիռների, ինչպես նաև AIM հրթիռների մատակարարման հաստատում, դրանք մեզ համար շատ կարևոր հրթիռներ են։ Եվ, անկեղծ ասած, «Patriot»-ի համար էլ մի քիչ հրթիռներ են հասել։ Թե որքան՝ չեմ կարող ասել, բայց քիչ է, ավելի շատ է պետք», — հայտնել է Զելենսկին, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները։

Crotale ՀՕՊ համակարգը ֆրանսիական ցանկացած եղանակային պայմաններում կիրառվող փոքր հեռահարության զենիթահրթիռային համալիր է, որը նախատեսված է միջին, փոքր և ծայրահեղ փոքր բարձրությունների տիրույթում օդային թիրախների դեմ պայքարի համար։ Այն կարող է օգտագործվել ինչպես ռազմավարական կարևոր հենակետերի, կառավարման կենտրոնների, հրթիռների արձակման դիրքերի հակաօդային պաշտպանության համար, այնպես էլ զորքերի մարտական շարքերը անմիջականորեն ծածկելու նպատակով։

AIM շարքի հրթիռները ամերիկյան կառավարվող «օդ-օդ» դասի ավիացիոն հրթիռների ընտանիք են, որոնք օգտագործվում են նաև ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգերում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31