Թուրքիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել «Էրդողանը մահացել է» վերնագրի պատճառով
Թուրքիայի դատախազությունը քրեական գործ է հարուցել թերթի վերնագրում «Էրդողանը մահացել է» արտահայտությունն օգտագործելու համար։ Նյութում խոսքը ոչ թե նախագահի, այլ Էրդողան ազգանունով տեղի բնակչուհու մասին է եղել, սակայն դատախազությունն այնտեղ ընթերցողներին մոլորության մեջ գցելու փորձ է նկատել։ Խմբագրության ներկայացուցիչներն ու աշխատակիցները ձերբակալված են:

