Թրամփի զանգվածային արտաքսումները նոր թափ են հավաքում. ներգաղթի ոստիկանությունը ռեկորդային թվով միգրանտների է ձերբակալել

ԱՄՆ Ներգաղթի և մաքսային ծառայությունը 49,571 մարդու է ձերբակալել հուլիս ամսին, ինչը ռեկորդային ամսական ցուցանիշ է Դոնալդ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում, հայտնում է Associated Press-ը։

Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի Deportation Data Project-ին տրամադրված և Associated Press-ի կողմից վերլուծված կառավարական տվյալների համաձայն՝ ձերբակալությունների թիվը հունիսի համեմատ աճել է 15%-ով (երբ կալանավորվել էր 43,021 մարդ), իսկ փետրվարի համեմատ՝ 70%-ով։

Ձերբակալությունների թվի աճը վկայում է այն մասին, որ Թրամփի վարչակազմը շարունակում է միգրանտների զանգվածային արտաքսման քաղաքականությունը։ Եթե տարվա սկզբում ուշադրություն էին գրավում ԱՄՆ խոշոր քաղաքներում իրականացվող լայնամասշտաբ գործողությունները և դրանց լայնամասշտաբ արձագանքները, ապա այժմ ICE-ն ավելի հաճախ է նվազ տեսանելի ձերբակալություններ իրականացնում։

Մինչև Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալը, ICE-ն ամսական ձերբակալում էր 8 հազարից քիչ ավելի մարդու։ Նրա նախագահության երկրորդ ժամկետի առաջին տարվա ընթացքում ցուցանիշը սկսեց արագորեն աճել՝ ձերբակալությունների սահմանափակումների մեղմացումից և գերատեսչության ֆինանսավորման ավելացումից հետո։ Դեկտեմբերին ձերբակալությունների թիվն անցել է 40 հազարը, այնուհետև՝ փետրվարին գրանցված կտրուկ նվազումից հետո, կրկին սկսել է աճել (հունիսին գերազանցելով 43 հազարը)։

Հուլիսին ձերբակալությունների գրեթե 20 հազարը բաժին է ընկել Տեխասին և Ֆլորիդային։ Այս նահանգների իշխանություններն ակտիվորեն համագործակցում են ICE-ի հետ «287(g)» համաձայնագրերի շրջանակում, որոնք տեղական իրավապահ մարմիններին թույլ են տալիս դաշնային տեսուչների գործառույթներ իրականացնել։

Կալանավորումների ռեկորդային աճը տեղի է ունենում ICE-ի լայնամասշտաբ ընդլայնման պայմաններում։ Կոնգրեսից ստացված միլիարդավոր դոլարների հատկացումների շնորհիվ գերատեսչությունն աշխատանքի է վերցրել մոտ 12 հազար նոր աշխատակցի․ նրանք զբաղվելու են արտաքսումներով և հետաքննություններով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31