Վրաց-ռուսական սահմանին «Կազբեգի» անցակետում առգրավվել է ավելի քան 3 մլն լարիի չհայտարարագրված գումար

«Կազբեգի» անցակետում մեկ ամսվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ավելի քան 3 մլն լարիի (1,1 մլն դոլար) չհայտարարագրված կանխիկ գումար։

Մաքսային ծառայության աշխատակիցները կանխել են կանխիկ գումարի ապօրինի տեղափոխման 39 փորձ, որոնց դեպքում այն ենթակա էր պարտադիր հայտարարագրման։

Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածներով խախտում թույլ տված անձանց նկատմամբ կիրառվել են ընդհանուր 251,4 հազար լարիի (96,3 հազար դոլար) չափով տուգանքներ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31