Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտnւք, նրանք հակագազերով չեն վազել․ ՊՆ
Ճամբարակի դժբախտ պատահարին չի նախորդել զինվորների միջև ծեծկռտուք, նրանք հակագազերով չեն վազել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից և ՀՀ քննչական կոմիտեից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, օգոստոսի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում 7 զինծառայող վրաերթ էր ենթարկվել։
Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով մահացել է զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, իսկ մյուս վիրավոր զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, երկուսի վիճակը դեպքից հետո ծանր է գնահատավել, ունեցել են կոտրվածքներ։

