Բաժիններ՝

Դիտակտիկ նյութեր՝ տեսողության խնդիրներ ունեցողների կրթական հաստատություններին

Այսօր «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Սամվել և Կարեն Կարապետյանների գլխավորությամբ, տեսողության խնդիրներ ունեցողների կրթական հաստատություններին նվիրաբերեց 14 անուն բրալյան դիտակտիկ նյութեր, որոնք հատուկ Հայաստանի համար հիմնադրամի պատվերով արտադրվել են Լեհաստանում: Նյութերի տեսականին և քանակը որոշվել են նշյալ կրթօջախների կողմից ներկայացված պահանջարկի հիման վրա: Ինչպես նշեց ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը, Կարապետյանների ընտանիքի մշտական ուշադրության կենտրոնում են բոլոր ոլորտները, որտեղ իրապես առկա է աջակցության սուր անհրաժեշտություն: Բնականաբար, առավել խոցելի խմբերի աջակցությունը շարունակական բնույթ ունի: Այս պարագայում հաշվի է առնվել ֆիզիոլոգիական խնդիրներ ունեցողների՝ հասարակության լիիրավ անդամ զգալու, նրանց կրթության, ապա և համապատասխան աշխատանք ունենալու համար բավարար պայմաններ ստեղծելու ցանկությունը:

Ծրագիրն իրականացվել է «Հանգրվան» ՀԿ առաջարկությամբ, որի նախագահ  Ստելլա Սվիրիդենկոն և ծրագրերի տնօրեն Կարեն Ղազարյանը մանրամասն ներկայացրեցին դիտակտիկ նյութերն ու դրանց անհրաժեշտությունը՝ նշելով, որ այս նյութերը ոչ միայն դպրոցահասակ երեխաների համար են, այլև կյանքի տարբեր փուլերում տեսողությունը կորցրած անձանց, որոնց համար իրականացվում են տարբեր կրթական ծրագրեր:

Երևանի տեսողության խանգարում ունեցող երեխաների թիվ 14 դպրոցի տնօրեն Ալեքսան Ահարոնյանը շեշտեց, որ ըստ էության անկախությունից հետո ուսումնական և մեթոդական համապատասխան նյութեր հայթայթում են մեծ դժվարությամբ և <Տաշիրի> նման նվիրատվությունը զգալի օժանդակություն է իրենց համար: Կարապետյանների ընտանիքին իրենց շնորհակալական խոսքն ասացին նաև Երևանի կույրերի երեկոյան դպրոցի տնօրեն Ալվարդ Հովսեփյանն ու Խարբերդի մանկատան փոխտնօրեն Իրինա Յաղուբյանը՝ շեշտելով, որ մասնավոր հատվածի ցանկացած աջակցություն անգնահատելի է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս