Բաժիններ՝

Հյուպատոսական հաշվառման կանգնել կամ հաշվառումից դուրս գալը՝ անվճար

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողություններին վերաբերող «Պետական տուրքի մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից հունիսի 19-ին կատարված փոփոխություններն ու  լրացումը: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:

Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու) և օտարերկրյա պետություններում վավերական` ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար  պետտուրքի դրույքաչափը սահմանվել է 65 հազար դրամ:

16 տարին չլրացած ՀՀ քաղաքացու կենսաչափական տվյալներ պարունակող էլեկտրոնային անձնագիր տրամադրելու (փոխանակելու), ինչպես նաև օտարերկրյա պետություններում վավերական անձնագիր տրամադրելու (փոխանակելու) համար սահմանված է 30 հազար դրամ:

Օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը երկու տարուց ավելի ժամկետով երկարաձգելու համար սահմանված է 20 հազար դրամ, իսկ մինչև երկու տարի ժամկետով երկարաձգելու համար՝ 10 հազար դրամ:

Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար՝ անձնագրի կորստյան դեպքում, եթե առկա չէ ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթուղթ, սահմանված է 30 հազար դրամ, իսկ ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի կամ ՀՀ քաղաքացու ինքնությունը հավաստող այլ փաստաթղթի հիմքով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար՝ 10 հազար դրամ:

ՀՀ կառավարության կողմից սահմանված, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու, հյուպատոսական հաշվառման վերցնելու կամ հյուպատոսական հաշվառումից դուրս գալու համար պետտուրքի գանձում նախատեսված չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս