Դոնալդ Թրամփը համոզված է, որ Ռուսաստանն ու Չինաստանը զենք չեն մատակարարում Իրանին
«Նախագահ Սին Պեկինում կայացած մեր վերջին հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ ոչ մի պարագայում զենք չի մատակարարելու կամ վաճառելու Իրանի Իսլամական Հանրապետությանը, և այդ հայտարարությունը տարածվում է նաև չինական ընկերությունների վրա։
Նմանապես, նախագահ Պուտինը, չնայած Ուկրաինայում մոլեգնող սարսափելի պատերազմին (նրա հետ հարաբերություններս պահպանվում են այնպես, ինչպես նախագահ Զելենսկու հետ), ինձ հավաստիացրել է, որ Իրանին զենք չի վաճառելու։
Նա գիտակցում է, որ ես զենք չեմ վաճառում Ուկրաինային, այլ մատակարարում եմ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին։ Վերջիններս վճարում են ամբողջական արժեքը, և ես տեղյակ չեմ, թե հետագայում ինչպես է այդ զենքը բաշխվում։
Հետևաբար, այն երկու գերտերությունները, որոնց հաճախ շաղկապում են Իրանի հետ, իմ խորին համոզմամբ, որևէ առնչություն չունեն այս ամենին։ Հակառակ պարագայում դա կործանարար հետևանքներ կունենա նրանց համար, քանի որ բացարձակապես չի բխում նրանց շահերից»,-նշել է Թրամփը Truth Social-իարված գրառման մեջ։

