Թուրքիան կշարունակի ամրապնդել Ուկրաինայի հետ ռազմավարական գործընկերությունը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կիև կատարած պաշտոնական այցիցի հետո հայտնել է, որ այցը չափազանց արդյունավետ է եղել։ Նա նշել է, որ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի ու նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ֆիդանը նշել է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական պատերազմը և տարածաշրջանային զարգացումները։ Ըստ նրա՝ չնայած պատերազմական վիճակին երկու երկրների համագործակցությունն ավելի է խորանում, ինչի կապակցությամբ կողմերը ուրախ են։

Ֆիդանը նաև հայտնել է, որ մինչ իր այցը Ուկրաինայի խորհրդարանը վավերացրել է Ազատ առևտրի համաձայնագիրը, ինչը տնտեսական համագործակցության տեսանկյունից կարևոր զարգացում է։ Ըստ նրա՝ դա գործարարներ աշխարհի համար նոր հնարավորություններ կստեղծի ու տնտեսական համագործակցությունն ավելի բարձր մակարդակի կհասնի։

Խոսելով ռուս-ուկրաիանական հակամարտության մասին՝ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Որպես Թուրքիա՝ մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած նախաձեռնության, որը կողմերին կվերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ և կնպաստի երկարատև խաղաղությանը»։

Թուրքիայի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի ամրապնդել Ուկրաինայի հետ երկարատև բարեկամությունն ու ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա՝ համաձայն նրանց նախագահների կողմից սահմանված տեսլականի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031