Իրանի ԱԳ նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին՝ հուշագրի իններորդ կետը խախտելու մեջ
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները, ի տարբերություն ԱՄՆ-ի։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը խախտում է հուշագրի իններորդ կետը։
Արաղչին հավելել է, որ պայմանավորվածությունների միակողմանի կատարումն անհնար է և կոչ արել ԱՄՆ-ին վերադառնալ նախկինում ստանձնած պարտավորությունների կատարմանը։

