Բաժիններ՝

Հազարավոր իրանցիներ հավաքվել Թեհրանի կենտրոնում

Հազարավոր իրանցիներ հավաքվել են Թեհրանի Հեղափոխության հրապարակում՝ ցույցի. նրանց ձեռքերում պաստառներ են՝ սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի անդամների նկարներով։

Իրանցիներն արդեն ավելի քան 100 օր պարբերաբար հավաքվում են Թեհրանի և այլ քաղաքների տարբեր հատվածներում՝ ի պաշտպանություն երկրի միասնության:

Հերթական զանգվածային ակցիան Թեհրանի Հեղափոխության հրապարակում նկարահանել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

Հավաքվածների հիմնական կարգախոսն ու կոչն է իշխանությանը և բանակին՝ «Դուք պաշտպանեք ճակատը, մենք՝ փողոցը»։

Հրապարակի կենտրոնում սեղմված բռունցքի հուշարձան է տեղադրված, որը խորհրդանշում է Իրանի ժողովրդի տոկունությունը:

Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում կտևի մինչև հուլիսի 6-ը, հաջորդ օրը կշարունակվի Ղոմում։

Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք, որպեսզի շիա մուսուլմաններն էլ հարգանքի տուրք մատուցեն։

Հուլիսի 9-ին այաթոլլան կհուղարկավորվի իր հայրենի Մաշհադ քաղաքում։

Հիշեցնենք` Խամենեիի սպանության լուրը պաշտոնապես հաստատվեց մարտի 1-ին։

Նրա մահից հետո Իրանի նոր գերագույն առաջնորդ դարձավ նրա որդին՝ Մոջաթաբան, որը վնասվածքների պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով մինչ օրս չի ներկայացել հանրությանը, բայց հանդես է եկել Իրանի ժողովրդին ուղղված մի շարք ուղերձներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031