Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտnւմ կհանգեցնի Իրանի կողմից ռшզմական պատասխանի. Իրանի պաշտպանnւթյան նախարարի ԺՊ

Բանակցային գործընթացի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից ստանձնած պարտավորությունների ցանկացած խախտում կհանգեցնի Իրանի կողմից ռազմական պատասխանի։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ իբն ալ-Ռեզան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե մենք տեսնենք հակառակորդի կողմից իր պարտավորությունների որևէ խախտում բանակցությունների ընթացքում, մենք կպատասխանենք մարտի դաշտում», – նշել է նա իրանական պետական հեռարձակող ընկերությանը տված մեկնաբանությունում։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն ունակ է միաժամանակ և՛ բանակցություններ վարել, և՛ դիմակայության մեջ մտնել», – հավելել է իբն ալ-Ռեզան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031