Բաժիններ՝

Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած

Այսօր՝ հուլիսի 3-ին, պայթյուն-հրդեհ և խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Թամանցիների փողոցով ընթանալիս Գործարանային մետրոյի մոտ, գազի արտահոսքից երթևեկության ժամանակ հրդեհ է բռնկվել ավտոմեքենայի սրահում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, պայթյուն-հրդեհ և ավտովթարի հետևանքով Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն են տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչներ 19-ամյա Արթուր Հ.-ն, 20-ամյա Հրանտ Հ.-ն և Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Կարեն Ա.-ն։

Պայթյուն-հրդեհի հետևանքով «Toyota»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենային, և կրակը տարածվել է նաև նշված ավտոմեքենայի վրա։

Հրշեջները մարել են կրակը, սակայն «Toyota»-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, իսկ «Nissan Rogue»-ը դարձել է ոչ շահագործելի՝ այրվել է հետնամասն ամբողջությամբ։

Տեղում պարզվել է, որ ավտովթարը տեղի է ունեցել պայթյուն-հրդեհի հետևանքով։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և «Toyota»-ի վարորդի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031