Բաժիններ՝

Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Մագնոլիա» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում («Օքսիջեն» (Oxygen) Երևան, Մաշտոցի 42/6) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ամրագրված սանիտարահիգիենիկ պահանջները: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝

սննդի կառույցի՝ հացի թխման տեղամասի առաստաղը, պատերի որոշ հատվածները չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, չի կանխարգելվել բորբոսի աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
հացի թխման տեղամասի աշխատանքային սեղանների մակերևույթները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ հացի թխման տեղամասի գործունեությունը: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031