Իսրայելում ԱՄՆ քաղաքացի է ձերբակալվել՝ Իրանի օգտին լրտեսելու կասկածանքով

Իսրայելի ոստիկանությունը ԱՄՆ 20-ամյա քաղաքացու է ձերբակալել՝ Իրանի օգտին լրտեսության, այդ թվում՝ Իսրայելում «կարևոր օբյեկտների» լուսանկարներ և տեսանյութեր նկարահանելու մեղադրանքով, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

Times of Israel-ը և Jerusalem Post-ը, հղում անելով ոստիկանության հայտարարությանը, նշում են, որ տղամարդը կապի մեջ է եղել իրանական հատուկ ծառայությունների գործակալի հետ և, ենթադրաբար, յուրաքանչյուր առաջադրանքի համար մինչև հարյուրավոր դոլարներ է ստացել։

Ըստ ոստիկանության՝ նրան ձերբակալել է Երուսաղեմի շրջանային ոստիկանությունը հունիսի 9-ին։ Պաշտոնապես նրան մեղադրանք կառաջադրվի առաջիկա օրերին։

Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը դեռ չի մեկնաբանել լուրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031