Լուկաշենկոն և Սի Ծինփինը հանդիպում են անցկացրել Պեկինում
ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպում են անցկացրել Պեկինի Դյաոյուտայ պետական նստավայրում։ Այդ մասին հունիսի 29-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (ՉԿՀ)։
«Հունիսի 29-ի օրվա առաջին կեսին ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Պեկինի Դյաոյուտայ պետական նստավայրում հանդիպում է անցկացրել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ», — ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես փոխանցում է ԲելՏԱ-ն, Չինաստանը դարձել է բելառուս առաջնորդի՝ Արևելյան և Հարավարևելյան Ասիայի տարածաշրջաններ լայնածավալ այցի առաջին կանգառը։ Նշվում է, որ ասիական պետությունների հետ համագործակցության ձգտումը Բելառուսի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, ինչպես նաև արտացոլում է նրա բազմավեկտոր քաղաքականությունը։

