Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Լոս Անջելես, ԱՄՆ
Մարզադաշտ «Լոս Անջելես»
1/32 եզրափակիչ
Հարավաֆրիկյան Հանրապետություն-Կանադա` 0:1
Լոս Անջելեսում կայացած Հարավաֆրիկյան Հանրապետություն-Կանադա խաղով մեկնարկեցաշխարհի ընթացիկ առաջնության 1/32 եզրափակիչը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում Կանադան ավելի վտանգավոր էր գրոհում՝ստեղծելով մի քանի իրական գոլային պահ և կատարելով ավելի շատ դարպասին ուղղվածհարվածներ, մինչդեռ Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանին առավել շատ է վերահսկումգնդակը: Թիմերը զգուշավոր էին գործում պաշտպանությունում, ինչի արդյունքում ընդմիջմանգնացին առանց խփած գոլերի:
Երկրորդ խաղակեսում հանդիպման տեմպն ավելի բարձրացավ, և երկու թիմերն էլ սկսեցին ավելիակտիվ գործել հարձակման գծում։ Կանադան շարունակեց ճնշում գործադրել՝ հաճախակիսպառնալով մրցակցի դարպասին և ավելի արդյունավետ օգտագործելով գոլային պահերը։Աֆրիկացիները նույնպես փորձեցին պատասխանել արագ հակագրոհներով, սակայն վճռորոշդրվագներում չկարողացան իրացնել ստեղծած հնարավորությունները։ Հանդիպման վերջնամասումխաղը դարձավ ավելի բաց ու լարված: Կանադայի միակ ու հաղթական գնդակը հանդիպմանլրացուցիչ ժամանակում խփեց Ստեֆան Յուշտակիոն:

