«Ոչ այդքան տեսանելի, բայց նաև ոչ այդքան հեռու ապագայում Թուրքիան է «պատրաստվում» դառնալ ռազմա-քաղաքական կոնֆլիկտների հաջորդ թիրախը». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է. «Չնայած, որ ստորագրված հուշագրով Հորմուզում հաստատվել էր հրադադարի ու ազատ նավարկության ռեժիմ՝ այնուամենայնիվ երեկ և այսօր գիշերը կրկին ռազմական հարվածների շարք է եղել:

Սա չի՛ նշանակում, որ ընդամենը խախտվել է հրադադարի կամ նեղուցով ազատ նավարկելու ռեժիմը:

Սա նշանակում է, որ ստորագրված հուշագրի համաձայն, 60 օր հետո ակնկալվող վերջնական համաձայնագրի շուրջ տարվող բանակցություններում առկա են լուրջ տարաձայնություններ: Սա նշանակում է, որ կողմերի կարմիր գծերը շարունակում են մնալ անհաղթահարելի:

Թե ի՞նչ կլինի, երբ առանց համաձայնությունների ու կոմպրոմիսների լրանա հրադադարային 60 օրը՝ դեռևս բարդ է ասել: Գուցեև երկարաձգվի բանակցային ժամանակը և/կամ փոփոխվեն ձևաչափերը, միջնորդներն ու բանակցողները:

Բայց այն, որ Մերձավոր Արևելքում հակադրվող շահերը առայժմ հեռու են փոխզիջումներից ու կայուն խաղաղության հասնելու հեռանկարից՝ դա երևում է:

Այս պահին իրատեսական չէ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն փնտրելը: Հատկապես, որ ոչ այդքան տեսանելի, բայց նաև ոչ այդքան հեռու ապագայում Թուրքիան է «պատրաստվում» դառնալ ռազմա-քաղաքական կոնֆլիկտների հաջորդ թիրախը:

Հ.Գ.

«TRIPP-ի ուղղի» նախագծի մասին հիմա խոսելը վաղաժամ է, գուցե նաև ժամանակավրեպ: Հարավային Կովկասում, քաղաքական շահեր շոշափող, հատկապես խոշոր ներդրումային նախագծերի իրացման համար դեռևս չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930