Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ առաջարկվող մոդելը հիմնված է թաղամասի պատմական միջավայրի պահպանման, տնտեսական զարգացման և մշակութային ակտիվացման համադրման վրա: Ըստ այդմ՝ նախատեսվող աշխատանքներն ուղղված են լինելու հուշարձանների, պատմական ժառանգության պահպանմանը, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավմանը, տնտեսական արդյունավետության, ներդրումային գրավչության բարձրացմանը, զբոսաշրջության ակտիվացմանը և այլն:

Ընդգծվել է, որ Կոնդի վերակառուցման գործընթացի համար անհրաժեշտ է իրականացնել քաղաքաշինական կարգավորումներ, այդ թվում՝ գործառնական նշանակության փոփոխություն, ճակատների ճարտարապետական պահանջների սահմանում, հարկայնության և կառուցապատման չափորոշիչների որոշում և հանրային ներդրումներ, այդ թվում՝ հուշարձանների պահպանում, վերականգնում, փողոցային ցանցի արդիականացում, ինժեներական ենթակառուցվածքների, փողոցային լուսավորության և թաղամասի մուտքերի կազմակերպում:

Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել թաղամասի զարգացման գործընթացում վերականգնման և կառավարման համալիր մոտեցումների կիրառմանը:

Փաշինյանն ընդգծել է, որ հայեցակարգի հաջող իրականացման համար անհրաժեշտ է մշակել հստակ գործողությունների ծրագիր՝ ճշգրիտ համադրելով քաղաքաշինական, սոցիալական և տնտեսական գործոնները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930