Euractiv. ԵՄ-ն Ուկրաինային տրամադրվող վարկի առաջին տրանշից հանել է անօդաչու թռչող սարքերի համար նախատեսված գումարը
Ուկրաինային տրամադրվող €90 մլրդ օգնության փաթեթի առաջին տրանշն այլևս չի ներառի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության համար նախատեսված €5,9 մլրդ-ը։ Դրա փոխարեն Կիևը կստանա €3,2 մլրդ՝ որպես ուղղակի բյուջետային աջակցություն։
Euractiv-ի տվյալներով՝ որոշումը կապված է տեխնիկական պատճառների հետ. Եվրամիությունը ցանկանում է ավելի լավ վերահսկել միջոցների ծախսումը։ Ընդ որում, պաշտպանության ընդհանուր ֆինանսավորումը չի չեղարկվում։ €60 մլրդ-ի փաթեթից զգալի մասը նախկինի պես նախատեսված է Ուկրաինայի պաշտպանության համար։ Զինամթերքի, հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) և անօդաչու սարքերի համար առանձին փաթեթների մասին նախատեսվում է հայտարարել ավելի ուշ։
Եվրամիությունն ինքը կգնի և կմատակարարի անօդաչու սարքերը՝ ուկրաինական կողմի հնարավոր կոռուպցիոն սխեմաներից խուսափելու համար։

