«Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ, ինչպես նաև կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել Շուշիում անցկացվող՝ «Տարածաշրջանային ներդրումը գլոբալ անվտանգության գործում. խաղաղության կառուցումը Հարավային Կովկասում» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին։ Այս մասին փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Անցյալ տարի Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև Համատեղ հռչակագրի ստորագրումը, ինչպես նաև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը լիովին փոխել են իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս առումով, իրագործվող «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ, ինչպես նաև կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը»,-ասել է Ալիևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930