Փաշինյանի անդրադարձի ամբողջ իմաստը Թուրքիայի դերը նշելն է, ոչ թե համաձայնությունն ու իրական դերակատարները առհասարակ. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. ««Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերը։ Հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար», Իքսում գրառում է արել Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ԱՄՆ ու Իրանի միջեւ համաձայնությունը:

Լավ է իհարկե, որ Փաշինյանը ողջունում է այդ համաձայնությունը: Հարցը տվյալ դեպքում այն է, թե ի՞նչ կապ ունի այստեղ Թուրքիան: Որովհետեւ, բոլոր մեդիահոսքերը խոսում էին բանակցային պրոցեսում Կատարի եւ Պակիստանի դերի մասն, բայց Թուրքիայի որեւէ հատուկ դեր, որը արժանի էր նշվելու, չի եղել:

Ու տպավորություն է, որ Փաշինյանի անդրադարձի ամբողջ իմաստը Թուրքիայի դերը նշելն է, ոչ թե համաձայնությունն ու իրական դերակատարները առհասարակ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930