Իրանը հարվածել է երկու նավի, որոնք փորձել են անցնել Հորմուզը. լրատվամիջոցներ

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ երկրի ռազմածովային ուժերը հարվածել են երկու նավի, որոնք փորձել են առանց Իրանի հետ համաձայնեցնելու անցնել Հորմուզի նեղուցը, որն Իրանը ոչ բարեկամական երկրների համար փակ է պահում պատերազմի սկսվելուց ի վեր:

Իրանական աղբյուրները, սակայն չեն նշում, թե արդյոք դրանք առևտրայի՞ն, թե՞ ռազմական նավեր են եղել:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե իրանական ուժերը Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավեր են հրթիռակոծել, սակայն Վաշինգտոնից հերքել են այս պնդումները։

Մինչ այդ ԱՄՆ-ն հարվածել էր իրանական թիրախների, ինչին ի պատասխան իրանական զինուժն էլ հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել ամերիկյան բազաների Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում, ինչից հետո Քուվթյը փակել էր իր օդային տարածքը: Դրանից հետո Իրանը հայտարարեց, թե փակում է Հորմուզի նեղուցը: Մինչդեռ ԱՄՆ կենտրոնական հրամանտարությունը պնդել է, թե նեղուցը բաց է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930